«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հինզշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀԿ-ականներին մասնակցել վաղը՝ մարտի 13-ին, ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում կայանալիք համերգին:
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից թերթը փորձեց պարզել՝ արդյոք ինքը ներկա լինելո՞ւ է այդ համերգին: «Բայց դա ի՞նչ հետաքրքրության շրջանակ է: Շուշան Պետրոսյանն իմ խմբակցության անդամ է, և կարծում եմ՝ համերգ է, մարդիկ կլինեն՝ կգնան կամ չեն գնա»,- նշեց Սահակյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինքն անձամբ ներկա կլինի՞ համերգին, Սահակյանը պատասխանեց. «Ոչ, ես այդ ժամանակը չունեմ, ես շատ զբաղված եմ այս օրերին: Ես չեմ տեսնում որևէ շարժառիթ, որ անպայման պետք է գնամ»:











































