Friday, 12 06 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Նորից «ազգընտիր». մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Ես գիտեմ, որ իմ հարցի պատճառով ընդդիմադիրները և նրանց ընտրազանգվածի ներկայացուցիչները «վրա կտան», բայց իմ գործը հարցեր տալն է. ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին «ավանդաբար» հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում՝ այդ ամենը ճիշտ է, և դրա բազմաթիվ հաստատումները կան նաև մեր թերթում և կայքում: Որ իշխանությունը մատը մատին չի խփում՝ պատժելու ընտրահանցագործներին, նույնպես փաստ է: Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով՝ կարո՞ղ է արդյոք պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն իրեն հռչակել հանրապետության նախագահ, թե՞ «Վազգեն, նախագահ», «Ստեփան, նախագահ», «Լևոն, նախագահ» և «Րաֆֆի, նախագահ» կարգախոսները զուտ հոգեբանական նշանակություն ունեն: Պարզ է, որ հասարակ մարդիկ կբերեն հետևյալ փաստարկը՝ «բա դու չգիտե՞ս, որ սաղ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, ինչքան հարևան-բարեկամ ունեմ՝ Րաֆֆիին է ձայն տվել»: Շարքային քաղաքացիներից ավելի լուրջ փաստարկներ չեն էլ պահանջվում: Բայց քաղաքական գործիչներից սպասելի են ավելի խորը հիմնավորումներ:

Ընդ որում, անձամբ ես այնքան եմ մարդկայնորեն համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա կամ «Ժառանգության» հայտնի գործիչները ինձ ցույց տան մի փաստաթուղթ, որից անմիջապես հետևում է, որ Րաֆֆին ստացել է ընտրողների, ասենք, 65, 81 կամ 100 տոկոսի ձայները, ես չեմ էլ ստուգելու այղ թուղթը, պարզապես կհավատամ նրանց:
Բայց քանի որ նման թուղթ չկա, գուցե կարելի է ասել՝ ոչ թե «ես ընտրվել եմ», «ես ազգընտիր եմ» («Ազգո»՝ ինչպես ասում էին Ստեփան Դեմիրճյանի ժամանակ), այլ՝ «ընտրություններն անցել են այնպես, որ դրանց պաշտոնական արդյունքները չեն կարող արժանահավատ համարվել»: Դա նաև ընդդիմությանը որոշակի մանևրի տեղ կտա: Հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդն ինքն իրեն դնում է փակուղային իրավիճակի մեջ՝ ես ընտրվել եմ, բերեք իմ գահը: Կամ՝ վերջին տարբերակով՝ ես նախագահ եմ ընտրվել, իսկ հիմա կզոհվեմ, խարակիրի կանեմ՝ դա ապացուցելու համար: Վստահ չեմ, որ դա քաղաքական օրակարգ է:

Ինքնին հացադուլը գուցեև ուշադրություն գրավելու և պայքարելու միջոց է (չնայած մոտ 10 օր առաջ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ազատության հրապարակում այլևս ոչ մի տառապանք, ոչ մի հացադուլ չի լինի): Բայց նախ՝ պետք չէ խոսել զոհերի, դիակների մասին: Երկրորդ՝ այդ անհատական ինքնազոհության քայլը պետք է զուգակցել քաղաքական քայլերի հետ: Օրինակ՝ ինչպես որ դա առաջարկում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կոչով դիմել Աժ-ում՝ իրենց ընդդիմադիր համարող պատգամավորներին՝ վայր դնել մանդատները: Հետաքրքիր է, ո՞վ է այդ կոչին անսալու:

…Համենայնդեպս, հիշեցնեմ նաև, որ Մահաթմա Գանդին ոչ նախագահ էր, ոչ էլ նախագահի թեկնածու, և նա հացադուլով ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում: Նրա հացադուլները զուտ բարոյական քայլեր էին և ուղղված էին իր երկրում ազգամիջյան բախումները կանխելուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում