Իրաքի անվտանգության ուժերը Անբար նահանգի ռազմաբազայի մոտակայքում հարձակում են սկսել ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերի վրա, հայտնում է Interfax-ը:
Գործողությանը մասնակցում են զինվորականները, ոստիկանները, ինչպես նաև սուննի աշխարհազորայինները:
Այդ բազան գտնվում է Անբարի այն մի քանի շրջաններից մեկում, որտեղ վերահսկում են Իրաքի կառավարական զորքերը:










































