Իսպանական Superdeporte պարբերականը հայտնում է, որ Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն առաջ է անցել իսպանական «Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդիի համար մղվող պայքարում: Ի տարբերություն այլ ակումբների, «քաղաքաբնակներ»-ը հստակ առաջարկով դիմել են «չղջիկներ»-ի ղեկավարությանը:
Դեռևս հայտնի է, որ «Սիթի»-ի ղեկավարությունը պատրաստ է արգենտինացի կենտրոնական պաշտպանի համար վճարել 50 միլիոն եվրո: Անձամբ Օտամենդին վստահ է, որ մինչև շաբաթվա վերջ գործարքը կկայանա:
Պարբերականը տեղեկացնում է նաև, որ Օտամենդիի՝ «Սիթի» տեղափոխվելու որոշում կայացնելու վրա մեծ ազդեցություն է թողել Ռահիմ Ստերլինգի տրանֆերը: Ըստ արգենտինացու՝ Ստերլինգի շնորհիվ Մանուել Պելեգրինիի թիմը համարվում է առաջիկա մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդը:







































