Բրիտանական Christie’s աճուրդի տունը ընթացիկ տարվա առաջին կեսը ռեկորդային ցուցանիշով է ավարտել՝ ընդհանուր եկամուտը հասել է 2,9 մլրդ ֆունտ ստերլինգի (4,5 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով աճուրդի տան աշխատակիցների հրապարակած հաղորդագրությանը:
Նրանց տվյալներով՝ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցվել է 8%-ով: Տան հաջող գործունեության մեջ հիմնական ներդրումն ունեցել են «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստը», «Հետպատերազմյան և ժամանակակից արվեստ» և «Ասիայի երկրների արվեստը» վաճառքները:
Christie’s-ի գլխավոր տնօրեն Պատրիցիա Բարբիզեի խոսքով՝ հետաքրքրություն արվեստի գործերի նկատմամբ արձանագրվել է 99 երկրում: «14%-ով աճել է հաճախորդների թիվը, որոնք ձեռք են բերում 100 հազարից 1 մլն ֆունտ արժողությամբ լոտեր»,- նշել է նա:









































