Ինչպես հայտնի է, այսօր ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այցելել է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին և զրուցել նրա հետ: Ավելի ուշ մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիային ՀԺԿ-ն որևէ աջակցություն կցուցաբերի՞, և, եթե այո, ի՞նչ ձևով դա կլինի՝ ՀԺԿ-ից կմիանա՞ն հացադուլին, թե՞ ոչ:
«Հացադուլին միանալու հետ կապված՝ ամեն մարդ ինքն է որոշում, կուսակցության որոշումով չի լինում: Առհասարակ մեր կուսակցականները մասնակցում են հանրահավաքներին: ՀԺԿ-ն ստեղծման օրվանից էլ պայքարել է կեղծիքների ու անօրինականությունների դեմ, այնպես որ միանալու հարց էլ չկա, ՀԺԿ-ն ստեղծված օրվանից է պայքարել»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը:









































