Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վաճառվել է 350 հզ. ԱՄՆ դոլար` 411.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.13-ով և արժի 410.71 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 412-413.50 դրամով, գնում՝ 408-410.50 դրամով:







































