The Times պարբերականը ճանաչվել է տարվա թերթ Press Awards 2012 բրիտանական մրցանակաբաշխության ժամանակ: Այս մասին հաղորդում է մրցանակաբաշխության կայքը:
Ինչպես մեկնաբանել է ժյուրին, թերթն այս մրցանակին արժանացել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու հոբլյանը, Լոնդոնում կայացած Օլիմպիադա -2012-ը լուսաբանելու, բացառիկ հետաքննության և «ինովացիոն թվային առաջարկների» համար: The Times-ը նաև արժանացել է «լավագույն լրատվական թիմ» և «Տարվա էքսկլյուզիվ» մրցանակներին հարկերից խուսափող բրիտանացիների մասին հետաքննությունների համար:
Պարբերականի կիրակնօրյա համարը՝ The Sunday Times-ը, ստացել է մրցանակ արտասահմանում լավագույն թղթակցի համար: Մրցանակը շնորհվել է Մերի Քոլվինին, որը 2012 թ. փետրվարին զոհվել է Սիրիայում:
Այս տարին ժյուրին մրցանակներ է հանձնել 28 անվանակարգերում: Հաղթողների ամբողջական ցուցակի հետ կարելի է ծանոթանալ այստեղ:
2011 թ. «Տարվա թերթ» կոչման էր արժանացել The Guardian-ը՝ WikiLeaks-ի հետ համատեղ գաղտնի նյութերի հրապարակման համար:









































