Մադրիդի «Աթլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան ռեկորդ է սահմանել ակումբի մակարդակով: Նա միակ դարպասապահն է թիմի պատմության մեջ, որին հաջողվել է սեփական հարկի տակ կայացած խաղերում դարպասն ավելի շատ ժամանակ գոլ չընդունել, քան որևէ մեկը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ կայացած խաղերում Կուրտուային հաջողվել է դարպասն անառիկ պահել 826 րոպե: Այս արդյունքի մեկնարկը տրվել է 2012 թվականի հոկտեմբերի 28-ին՝ «Օսասունա»-ի դեմ խաղին:
Նախորդ ռեկորդը պատկանում է Աբել Ռեսինոյին, որին 800 րոպե է հաջողվել սեփական խաղադաշտում գոլ չընդունել:







































