«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն իր կարծիքն է հայտնել «կարմիր սատանաներ»-ի մյուս նորեկի՝ Մեմֆիս Դեպայի մասին: Շվայնշտայգերը նաև բարձր է գնահատել մանչեսթերյան ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների ելույթները:
«Մեմֆիսն օժտված է անհավանական վարպետությամբ: Նա տացանդավոր է: Վստահ եմ, որ կկարողանանք համագործակցել խաղադաշտում: Մեծ բավականություն եմ ստացել՝ հետևելով «Յունայթեդ»-ի երիտասարդ ֆուտբոլիստների խաղին: Անդրեաս Պերեյրան, Ջեսի Լինգորը, Ջեյմս Ուիլսոնը հիանալի ֆուտբոլիստներ են:
Եթե նրանք շարունակեն կատարելագործվել և բարելավել խաղային որակները, ամեն ինչ գերազանց կլինի»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Շվայնշտայգերի խոսքերը:










































