Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն գովեստի խոսքեր է հասցեագրել իր երիտասարդ խաղընկերոջը` Ռաֆայել Վարանին: 19-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը վայելում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունը:
«Արքայական ակումբ»-ի վերջին հանդիպումների ժամանակ Վարանն աչքի է ընկել հիանալի գործողություններով ոչ միայն պաշտպանությունում, այլև հարձակման գծում:
«Շատ ուրախ եմ Վարանի առաջադիմության համար: Նա իսկապես անհավանական խաղ է ցուցադրում: Ռաֆայելը շատ է աշխատել նման մակարդակի հասնելու համար: Նրան փայլուն ապագա է սպասվում»,- նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը:








































