«Յորիկ» ու «Քսավեր» ցիկլոնները Գերմանիայում դարձել են մեծաքանակ ձյան տեղումների և խիստ եղանակի պատճառ:
Հանգստյան օրերին տեղի են ունեցել տասնյակ ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ:
Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, միայն Համբուրգում գրանցվել է շուրջ 50 վթար: Քաղաքային փողոցները մաքրելու համար իշխանությունները կիրակի օգտագործել են շուրջ 300 ձյուն մաքրող մեքենաներ:
Շլեզվիգ-Հոլշտեյնում ձյան հետևանքով տեղի են ունեցել նվազագույնը 70 ճանապարհատրանսպորտային պատահարներ:
Եղանակային վատ պայմանները չեն շրջանցել նաև Գերմանիայի հյուսիսը,- հայտնում է ITAR-TASS-ը:
Գերմանիայի հիդրոօդերևութաբանական ծառայության տեղեկություններով՝ մոտական օրերին երկրի հյուսիում ջերմաստիճանը կլինի զրոյից ցածր:











































