Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը սկրետչ մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք):
Մրցաձևի եզրափակչին մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչներ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը: 18-ամյա Էդգար Ստեփանյանը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հայկական հեծանվասպորտի պատմության մեջ սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Այդ մասին հայտնում են Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայից:
Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը:








































