Չինական Հունան մարզի Չժուչժոու քաղաքում հաջողությամբ կատարվել է աշխարհում առաջին վիրահատությունը՝ ուղղված գլխի չափի փոքրացմանը։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Ջրգողության պատճառով 3 տարեկան աղջկա գլխի չափը քառակի աճել է։
Վիրահատությունը տևել է ավելի քան 17 ժամ։ Բժիշկները լիովին փոխել են գանգատուփը՝ եռաչափ տպագրության տեխնոլոգիայով։









































