Vesti.ru-ի փոխանցմամբ՝ հնէաբանները Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Լյաոնին նահանգում հայտնաբերել են անսովոր դինոզավրի ոսկորներ, որը գտնվել է թռչնի վերածվելու փուլում։ Այդ թևավոր մողեսն ըստ էության եղել է վելոցիրապտորի նախահայրը։ Հնագույն էակի գրեթե 2-մետրանոց կմախքը հիանալի պահպանվել է կրաքարում՝ շնորհիվ հրաբխային ժայթքման:
Ըստ ամենայնի՝ 125 միլիոն տարի առաջ մեր մոլորակում եղել են ոչ քիչ թվով նմանատիպ էակներ, քանի որ վերջին 20 տարում հենց Չինաստանում հայտնաբերվել են այդպիսի հազարավոր դինոզավրերի մնացորդներ։ Ընդ որում՝ քիչ հավանական է, որ այդ մողեսը թռչելու ունակ է եղել, քանի որ բավական ծանր է կշռել։
Դինոզավրը ստացել է Zhenyuanlong suni անունը, ինչը նշանակում է «Չժենյուանի վիշապ»։ Թևավոր դինոզավրի բարձրությունը չի գերազանցել 165 սանտիմետրը։ Նա կշռել է ավելի քան 20 կիլոգրամ։










































