«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անդրադարձել է ընթացիկ տրանսֆերային պատուհանում ակումբի գործունեությանը։
«Կարմիր սատանաներ»-ի կազմը համալրել են հենակետային կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերն ու Մորգան Շնայդերլինը, եզրային պաշտպան Մատեո Դարմիանը։
«Հուսով եմ՝ կունենանք այլ նորեկներ ևս։ Կարծում եմ՝ չենք ավարտել աշխատանքը տրանսֆերային շուկայում։ Ինչպես բազմիցս ասել եմ մամլո ասուլիսների ժամանակ, մեր կազմին հավասարակշռություն է հարկավոր։
Մեզ ևս 2 նորեկ է հարկավոր։ Հնարավորության դեպքում պետք է իրականացնենք այդ տեղափոխությունները։ Հարկավոր են խաղացողներ, ովքեր կկարողանան բարձրացնել մեր մակարդակը։
Պետք է վստահ լինենք, որ նոր խաղացողը կկարողանա համակերպվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ռիթմին»,- հայտարարել է Վան Գալը։








































