Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սինգապուրցի գիտնականները մշակել են հակաքաղցկեղային նոր դեղամիջոց՝ ETC-159։ Այն միտված է մի շարք ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը։ Դեղամիջոցը վաղուց էր սպասված, քանի որ Սինգապուրում մահվան հանգեցնող պատճառների թվում քաղցկեղն առաջատար տեղ է զբաղեցնում. մահացությունների 30 տոկոսը քաղցկեղի հետևանք է, իսկ համայն աշխարհում այն խլում է 8.2 միլիոն կյանք։
ETC-159-ը գործում է հաստ և ուղիղ աղիների, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։ Այդ հիվանդությունները կապված են բջջային ազդանշային ուղիների հետ, որոնք հայտնի են որպես Wnt։ Դրանք նպաստում են քաղցկեղի աճին ու տարածմանը, երբ մեծանում կամ խախտվում է ուղիների ակտիվությունը։











































