Մադրիդի «Ռեալ»-ն «Էսպանյոլ»-ի հետ համաձայնության է եկել դարպասապահ Կիկո Կասիլյայի տրանսֆերի հարցում։ Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։
Կասիլյան մադրիդյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի՝ թիմին միանալով Ավստրալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ։
Դարպասապահի տրանսֆերի արժեքը կազմելու է 6 մլն եվրո։ Բացի այդ, «Ռեալ»-ը վարձակալության է տալու երիտասարդական թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին։







































