Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

«Կյանքի խոսքը» խնդիրների լուծումը չի կապում որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանը:

– Հաշվի առնելով իշխանությունների ընդգծված վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, այն խնդիրները, որ ձեր եկեղեցու առջև ծառացած են, արդյոք ընտրություններին կա՞ր թեկնածու, որն, ըստ Ձեզ, կարող էր այդ խնդիրները լուծել: Կարելի՞ է ենթադրել, որ դուք այլընտրանքային թեկնածուին պետք է կողմ լինեիք:

– Նախ նշեմ, որ մենք արտասովոր բան չենք տեսնում այն իրողության մեջ, որ իշխանություններն ունեն, ինչպես դուք եք ասում, ընդգծված վերաբերմունք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բնական է, որ պատմական եկեղեցին այսօր կարող է արժանանալ թե՛ իշխանության, թե՛ հասարակության հատուկ վերաբերմունքին, ունենալ փոխգործակցության ավելի լայն հնարավորություններ: Մյուս կողմից, սակայն, բոլորը պետք է շահագրգիռ լինեն, որ այդ ամենը տեղի չունենա այլոց խղճի և դավանանքի ազատության կամ այլ իրավունքների սահմանափակման հաշվին:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա մենք դրանց լուծումը երբեք չենք կապել և ապագայում էլ չենք կապելու որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ: Ինչպես միշտ նշել ենք, այժմ էլ հաստատում ենք, որ «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին բոլորովին իր գործը չի համարում քաղաքականությանը մասնակցելը և իր անդամների շրջանում չի իրականացնում քաղաքական քարոզչություն: Եկեղեցու առաքելությունը հոգևոր և սոցիալական է, ուստի մենք մեր գործունեության մեջ հավատարիմ ենք մնում այս սկզբունքային դիրքորոշմանը: Իսկ եկեղեցու հետևորդները` որպես անհատներ և ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, ինքնուրույն են որոշում քաղաքական կողմնորոշում ունենալ-չունենալու, այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու հարցերը: Մեր խորին համոզմամբ, դա յուրաքանչյուր անհատի անձնական պատասխանատվության խնդիրն է` անկախ նրա եկեղեցական պատկանելության հանգամանքից:

– Օրինակ՝ թեկնածուներից մեկը խիստ քննադատում էր եկեղեցու միջամտությունը տնտեսությանը՝ օլիգարխ համարելով եկեղեցուն: Դուք տեսնո՞ւմ էիք արդյոք նախընտրելի թեկնածու:

– Ինչպես նշեցի, եկեղեցին չի առնչվում քաղաքականությանը, հետևաբար ոչ մի պարագայում նախընտրելի թեկնածուի հարց դրված լինել չէր կարող: Բացի այդ, ցավոք սրտի, կա ձևավորված թյուր պատկերացում, թե իբր «Կյանքի խոսք» եկեղեցին կամ առհասարակ ավետարանական քրիստոնյաները հակադրված են Հայ առաքելական եկեղեցուն, ուստի եթե որևէ մեկը քննադատում է Հայ առաքելական եկեղեցուն, նշանակում է` վայելում է մեր համակրանքը: Դա բնավ այդպես չէ` անկախ այն բանից, թե որքան արդարացի կամ սխալ կարող են լինել այդ քննադատությունները: Մենք գործում ենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ` հանուն Քրիստոսի Ավետարանի: Մենք կարևորում ենք ազգային և եկեղեցական համերաշխությունը, ուստի կարծում ենք, որ եկեղեցիները հանուն Ավետարանի և ի շահ հանրային բարօրության պետք է ձգտեն երկխոսության և իրենց գործունեության մեջ առաջնորդվեն այնպիսի սկզբունքներով, ինչպիսին են անկեղծությունը, ազնվությունը, օրինահարգությունը, փոխադարձ սերն ու հարգանքը:

– Որքանո՞վ է խղճի և դավանանքի ազատությունը Հայաստանում գործում: Օրենքներով ամրագրված է, սակայն հասարակական տրամադրությունները կարծես թե այլ են:

– Ասել, որ Հայաստանում խղճի և դավանանքի ազատությունն առհասարակ չի հարգվում` անկարելի է: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կան դեռևս կարգավորում պահանջող խնդիրներ: Բնական է, որ զարգացման վաղ շրջանում գտնվող պետություններն այս հարցում պետք է որոշակի ճանապարհ անցնեն, և մեր երկիրը բացառություն չէ: Օրենսդրությունը միշտ էլ կատարելագործման կարիք է զգում, բայց ոչ պակաս կարևոր է օրենսդրական երաշխիքները լիարժեքորեն կյանքի կոչելու իրողությունը: Այս առումով մենք առաջադիմական քայլ ենք համարում ՀՀ նախագահի կողմից վավերացված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» այն դրույթները, որոնք կարևորում են ա) կրոնի կամ հավատքի ազատության հարցերի ըմբռնման ապահովումն ու դրանց հանդեպ հանդուրժողականության խորացումն ու խրախուսումը, բ) կրոնի կամ խղճի հիմքերով խտրականության դրսևորումները կանխելու նպատակով անհրաժեշտ իրավական և վարչական միջոցների ձեռնարկումը:

Ինչ վերաբերում է հասարակական տրամադրություններին, ապա դրանք փոփոխական են և մեծապես կախված են նաև ԶԼՄ-ների գործունեությունից: Եթե ԶԼՄ-ները օբյեկտիվորեն լուսաբանեն կրոնական ոլորտը, ապա կարծում ենք, որ այս դաշտում առկա խնդիրները շատ ավելի արագ կստանան իրենց լուծումները: Պետք է ասեմ, որ այսօր գնալով ավելի է շատանում այն մարդկանց թիվը, ովքեր անաչառ պատկերացում ունեն մեր եկեղեցու գործունեության մասին: Խնդիրների կողքին միշտ էլ կա դրականը:

– Ինչո՞վ է պայմանավորված շոու-բիզնեսի այսքան շատ ներկայացուցիչների, դերասանների` «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ լինելը: Ինչպե՞ս է ստացվել նրանց ներգրավումը: Եվ արդյոք քաղաքական գործիչներ կա՞ն ձեր եկեղեցու անդամների մեջ:

– Գիտե՞ք, մարդու կրոնական հավատամքը` անկախ այն բանից, թե նա ինչպիսի սոցիալական կարգավիճակ ունի, խիստ անձնական է: Նա է իրավասու արտահայտել իր համոզմունքները, և կոռեկտ չեմ համարում խոսել այդ թեմայով: Անկասկած է, որ Քրիստոսի Ավետարանը բոլորի համար է, և մենք մարդկանց չենք ներգրավում, այլ քարոզում ենք Բարի Լուրը: Եթե կան մշակույթի, արվեստի, գիտության կամ, ինչպես դուք եք ասում, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր համակրում են մեր եկեղեցին, դա իրենց անձնական որոշումն է, այլ ոչ թե մեր նպատակասլաց գործունեության արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում