Կիրակի կայացավ ATP-ի՝ թենիսի Բազելի մրցաշարի եզրափակիչը: Եզրափակչում հայտնվեցին այս քաղաքում ծնված հանրահայտ Ռոջեր Ֆեդերերը եւ Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանը շատ անհաջող ստացվեց լեգենդար թենիսիստի համար, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում Ֆեդերարին միայն Ավստրալիայում հաջողվեց հաղթանակ տոնել: Հանդիպումը շվեյցարացու համար շատ ծանր ստացվեց: Նրան միայն հաջողվեց հաղթանակի հասնել որոշիչ երրորդ սեթում` 6-4, 3-6, 6-1 հաշվով: Մինչ այս հաղթանակը Ֆեդերերը արդեն 3 անգամ հաղթանակ է տոնել Բազելի մրցաշարի կորտերում: Այս հանդիպումից հետո Ֆեդերերը Ջոկովիչի նկատամամբ ընդանուր առմամբ տարել է 12 հաղթանակ եւ կրել 6 պարտություն: Ֆեդերերի համար այս տիտղոսը դարձավ 65-րդը: