Ամերիկյան սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի աղջիկը առաջին անգամ նկարահանվել է մոդայիկ ամսագրի համար, հաղորդում է Elle-ն:
13-ամյա Կայա Գերբերի լուսանկարը հայտնվել է CR Fashion Book ամսագրի էջերում: Ֆոտոսեսիայի հեղինակը Բրյուս Ուեբերն է: Լուսանկարները հրատարակվել են CR Fashion Book-ի Instagram-ի էջում:
Ավելի վաղ, հուլիսին հայտնի է դարձել, որ Կայան պայմանագիր է կնքել IMG Models գործակալության հետ:







































