Պլուտոնի վերջին լուսանկարները ապացուցում են, որ նրա խորքերը անցյալում «կենդանի» են եղել, և այնտեղ տեկտոնական ակտիվություն է եղել, իսկ նրա ազոտային մթնոլորտում եղանակային գործընթացներ են տեղի ունեցել, հայտարարել է New Horizons առաքելության ղեկավար Ալան Սթերնը:
2015թ հունվարին New Horizons-ը սկսեց մոտենալ Պլուտոնին: NASA-ի գիտնականների հաշվարկով՝ այն երկրից ուղարկված տիեզերական սարքերի պատմության մեջ ամենաարագընթացն է, որ մոտեցել է գաճաճ մոլորակին և գտնվում է նրանից 12,5 հազար կմ հեռավորության վրա:
Պլուտոնին մոտենալիս մոլորակի ուսումնասիրությանը հետևել են սարքի վրա տեղադրված բոլոր 7 գիտական գործիքները: Սպասվում է, որ սարքը կուսումնասիրի մոլորակի աշխարհագրությունը, մակերևույթի ջերմաստիճանը, ռելիեֆը և կստուգի՝ ունեն արդյոք Պլուտոնը և նրա արբանյակ Խարոնը, այսպես կոչված, ընդհանուր մթնոլորտ: Այս ընթացքում սարքը կարճ ժամանակով ընդհատել է Երիկիր մոլորակի հետ կապը՝ ամբողջ «ուշադրությունը» կենտրոնացնելով գաճաճ մոլորակի և նրա արբանյակների ուսումնասիրության վրա:







































