Tuesday, 16 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ

«Պետք է վերջ դնել վարորդների գրպանը մտնելու արատավոր պրակտիկային». ՃՈ-ն դեռևս չի արձագանքել «Դո՛ւրս մեր գրպանից»-ի պահանջներին

Ճանապարհային ոստիկանությունը դեռևս չի արձագանքել «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության պահանջներին, որոնք հունիսի 16-ին անցկացված ավտոերթ-ակցիայի շրջանակում գրավոր փոխանցվել էին ՃՈ պետի տեղակալին և ՃՈ իրավաբանական վարչության պետին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը:

Նա հիշեցրեց իրենց պահանջները՝ վերացնել կարմիր գծերը, տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ, սահմանել խախտումների, պատժամիջոցների բալային մեխանիզմ և նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի նկատմամբ մասնակի համաներումը դարձնել ամբողջական:

ՃՈ ներկայացուցիչները խոստացել են ծանոթանալ պահանջներին, ընդհանուր քննարկել և ներկայացնել իրենց դիրքորոշումը: Արսեն Պետրոսյանը նկատեց, որ ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում գուցե չի պատասխանել՝ ելնելով 2 հիմնական պատճառներից. նախ՝ ՃՈ պետի փոփոխությունը, երկրորդ պատճառն այն է, որ լրացել է տուգանքների «մայր» գումարի վճարման ժամկետը։

«Ցանկանում էին տեսնել՝ որքան վարորդներ կվճարեն, հասկանալ իրավիճակը, բողոքի ծավալները»,- մանրամասնեց Ա. Պետրոսյանը:

Նա նաև ընդգծեց, որ վերջին մեկ ամսվա մեջ ակցիա չեն իրականացրել, որպեսզի չխանգարեն Բաղրամյանի պայքարին։ «Վերսկսելու ենք ակցիաները, հիշեցնելու ենք մեր պահանջները, հետևողական ենք լինելու դրանց լուծմանը»,- շեշտեց Ա. Պետրոսյանը:

Ըստ նրա՝ տեսախցիկների տուգանքներն արվում են երկակի ստանդարտներով, դրանք միայն վարորդների գրպանը մտնելու համար են։ Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ երթևեկության կանոնակարգմանը դրանք չեն նպաստում. «Գումար կորզելու տարատեսակ միջոցներով վարորդների գրպանը մտնելու արատավոր պրակտիկային պետք է վերջ դնել, միանշանակ պետք է լինի բալային սանդղակ, սահմանվեն չափորոշիչներ՝ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկելու համար, ներդրվի դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ, և տեսենք՝ ինչպես չի կանոնակարգվի երթևեկությունը»,- նկատեց նա:

Անդրադառնալով շարժական արագաչափերի կիրառմանը՝ Արսեն Պետրոսյանը նկատեց՝ եթե դրանք չվերածվեն վարորդների համար ծուղակի և օբյեկտիվ կանոնակարգեն երթևեկությունը, հիշեցնեն թույլատրելի արագության մասին, ապա դրանց կիրառումը կարող է դրական ազդեցություն ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում