Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը համարել է պատմական մասշտաբի սխալ՝ հայտնում է TASS-ը։
Նեթանյահուն այս մասին հայտարարել է Երուսաղեմում Նիդերլանդների արտգործնախարար Բերտ Կունդերսի հետ հանդիպումից առաջ. «Դա (ձեռք բերված համաձայնագիրը) պատմական մասշտաբի սխալ է։ Իրանն ուղիղ ճանապարհ է ստանում դեպի միջուկային զենք, իսկ բազմաթիվ սահմանափակումները, որոնք հատուկ սահմանվել են՝ կանխելու իրադարձությունների նման զարգացումը, վերացվելու են»։








































