Իսպանական Iberia ավիաընկերությունը ներկայացրել է Iberia Music հավելվածը։ Այն համաժամանակեցված է Spotify-ի հետ և օգնում է որոշել, թե ինչ ոճի երաժշտություն է նախընտրում ուղևորը։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Ստացված արդյունքի հիման վրա ավիաընկերությունն առաջարկում է թռիչքի 4 ուղղություններ՝ հաշվի առնելով ուղևորների երաժշտական նախասիրությունները, և զեղչի կտրոն տալիս դրանցից մեկի համար։
Ներքին թռիչքների համար զեղչը կազմում է 10 եվրո, եվրոպականների համար՝ 20 եվրո և հեռավոր թռիչքների համար՝ 50 եվրո։








































