«Էսպանյոլ»-ը չի վաճառի Մադրիդի «Ռեալ»-ին դարպասապահ Կիկո Կասիլյայի տրանսֆերը 4 մլն եվրոյի դիմաց:
«Մենք մերժել ենք «Ռեալ»-ի` 4 մլն եվրոյի առաջարկը: Առայժմ այլ նորություններ չկան: Կարծում եմ` առաջարկելով այդ գումարը, մադրիդցիները թերագնահատում են Կասիլյային և մեր ակումբը: Նոր առաջարկների ենք սպասում»,- «Էսպանյոլ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է ակումբի նախագահ Ջոան Կոլեի խոսքերը:
Նշենք, որ Կասիլյան «Ռեալ»-ի երիտասարդական թիմի նախկին ֆուտբոլիստ է: Նրա պայմանագրով նախատեսված հրաժարգինը 20 մլն եվրո է կազմում:









































