ABC News-ի տեղեկացմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է Հետախուզության ֆեդերալ բյուրոյի աշխատակիցների կողմից կազմակերպված հակաահաբեկչական գործողության շրջանակներում:
Ալեքսանդր Չիկոլոն ձերբակալվել է երկու ատրճանակ և երկու հրացան գնելու փորձի ժամանակ: Նրա բնակարանը խուզարկելիս իրավապահները հայտնաբերել են պայթուցիկ նյութեր պատրաստելու համար օգտագործվող իրեր: Հարևանները նշել են, որ երիտասարդը մահմեդականություն է դավանում և ընդունել է Աբու Ալի ալ-Ամրիկ անունը:
Ֆեդերալ բյուրոյում նաև պատմել են, որ սովորական բժշկական քննության ժամանակ ձերբակալվածը փորձել է գրիչը մտցնել բուժքրոջ գլուխը:











































