Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ Ռադամել Ֆալկաոն հանդես կգա 9 համարի մարզահագուստով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա կոլումբացին Լոնդոնում մեկ տարի հանդես կգա վարձակալական հիմունքներով:
Հիշեցնենք, որ վերջին ֆուտբոլիստը, ով «Չելսի»-ում կրում էր 9 համարի մարզաշապիկը, Ֆերնանդո Տոռեսն էր:











































