Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է ինֆորմացիան այն մասին, որ Կասիլյասը թիմից հեռացել է ղեկավարության որոշման պատճառով:
«Մենք կարող ենք միայն հարգել և ընդունել Կասիլյասի որոշումը, քանի որ նա վաստակել է այդպիսի վերաբերմունք: Մեր ակումբի ղեկավարությունից ոչ ոք չի ստիպել նրան լքել Մադրիդը: Մի քանի օր առաջ Կասիլյասը ինձ ասաց, որ առաջարկ է ստացել «Պորտու»-ից և պահանջեց արագ խզել պայմանագիրն ակումբի հետ ու կազմակերպել տեղափոխությունը: Եվ չնայած՝ ես ցանկանում էի, որ Կասիլյասը կարիերան ավարտի «Ռեալ»-ում, պարտավոր էի ընդունել նրա որոշումը»,- Պերեսի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի նախկին չեմպիոն Իկեր Կասիլյասը բոլորովին վերջերս երկու տարվա պայմանագիր կնքեց ամենամեծ պատմությունն ունեցող պորտուգալական ակումբի՝ «Պորտու»-ի հետ:






































