Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլերն իր կարծիքն է հայտնել Բաստիան Շվայնշտայգերի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:
«Բաստիանի հեռանալը տարօինակ երևույթ էր: Նա այնքան լավ էր հանդես գալիս «Բավարիա»-ում: Այստեղ նրան դեռ երկար կհիշեն: Ցավում եմ, որ այդպիսին է ֆուտբոլը»,- Sport-ը մեջբերում է Մյուլերի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` «կարմիր սատանաներ»-ը հետաքրքրված են նաև Մյուլերի ծառայություններով: Սակայն մյունխենյան ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն թիմի երկրպագուներին վստահեցրել է, որ այդ տրանսֆերը հաստատ չի կայանա:








































