Նյու Յորքում երաժշտական փառատոնի ժամանակ հրաձգության հետևանքով վիրավորվել է 2 դեռահաս։ Հրաձգությունն իրականացրել է անհայտ զինված տղամարդը՝ հայտնում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը՝ Բրուքլինի Mount Prospect Park պարկում հնդկական մշակույթին նվիրված երաժշտական փառատոնի ժամանակ: Երիտասարդները, որոնք, ոստիկանության տվյալներով, 14 և 16 տարեկան են, պատրաստվում էին ընտանիքի հետ հեռանալ փառատոնի վայրից, երբ անհայտ անձը կրակ է բացել:
Հրաձգության դրդապատճառների մասին չի հաղորդվում: Դեռահասներից մեկը ազդրի վնասվածք է ստացել, երկրորդը՝ որովայնի վերին հատվածի: Դեռահասներից մեկի մայրը հայտնել է, որ, ըստ ամենայնի, նրանք պատահաբար են տուժել:
Ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը: Կատարվում է դեպքի հետաքննություն, հանցագործին որոնում են։







































