Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի կարծիքով` Բունդեսլիգայի առաջիկա մրցաշրջանում Մյունխենի «Բավարիա»-ն միայն մեկ մրցակից կունենա` «Վոլֆսբուրգ»-ը:
Վատցկեն նշել է, որ «Բորուսիա»-ն դեռ պատրաստ չէ մարտահրավեր նետել մյունխենյան ակումբին, չնայած ձգտելու է ուժերի առավելագույն չափով բարելավել ելույթները:
«Բորուսիա»-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ «Վոլֆսբուրգ»-ը ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ ունի և կարող է բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված թիմ ձևավորել, մինչդեռ դորտմունդցիները պետք է լրջորեն վերադասավորեն թիմի կազմը:








































