Որպեսզի գովազդային հայտարարությունները չխանգարեն խաղեր խաղալ սմարթֆոնով կամ պլանշետով, պարտադիր չէ ստանալ «ռութ-հասանելիություն»: Կոմերցիոն հաղորդագրությունները, որոնք հայտնվում են էկրանին, կարելի է հեշտությամբ հեռացնել մեկ հպումով, հայտնում է ilenta.com-ը:
Ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի ցանկացած գովազդ կարելի է նույնպիսի հեշտությամբ անջատել: Դրա համար բավական է խաղը կամ ծրագիրը կանչելուց առաջ տվյալների հաղորդման բոլոր ուղիները փակել:
Դա շատ հեշտ է անել. պետք է ակտիվացնել «թռիչքի ռեժիմը»: Նրանում անջատվում են Wi-Fi-ը և EDGE/UMTS-ը: Սակայն այդ դեպքում անհնար է լինում ընդունել հաղորդագրություն:







































