Բարդույթը նորմալ ընկալումը աղավաղող պատկերացումների և սովորույթների ընդհանուր փաթեթ է: Իսկ ինչպիսի բարդույթներ են առավել հատուկ տղամարդանց:
Շատ տղամարդիկ իրենց համարում են ընտանիքի բարօրության հարցում գլխավորը, իսկ կանայք երկրորդական դերում են։
Տղամարդիկ վախենում են արտահայտել սեփական զգացմունքները: Դեռևս մանկուց նրանց սովորեցնում են, որ տղամարդիկ լաց չեն լինում, և վատ բան է «մամայի բալա» լինելը։ Մինչդեռ դա դեռահասության տարիներին ազդում է ֆիզիկական շփման վրա (ձեռքսեղմում, գրկախառնություն): Արդյունքում ստացվում է բուտերբրոդ, այսինքն՝ ալեկսիտիմիայով (փակ, անկարող մարդ) տառապող տղամարդ:
«Ես քո սեփականությունը չեմ» արտահայտությունը պատկանում է կնոջը ենթարկվող, այլ կերպ ասած՝ կնոջ կրնկի տակ գտնվող տղամարդկանց, ովքեր մանուկ ժամանակ ճգնաժամ են տարել:
Երբ տղայի ծնողները նրա մեջ խթանում են տղամարդու բնավորության գծեր, արդեն հետագայում նա ստիպված է լինում պաշտպանել իր գերակայությունը: Իսկ եթե կինն ավելի հեղինակավոր է, նա բարդույթավորվում է:
Իհարկե, գոյություն ունեն նաև մի շարք այլ նշաններ, սակայն վերոնշյալները հանդիպում են ամենից հաճախ:









































