Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ թիմի նորեկ Պետր Չեխը վստահություն կներշնչի «զինագործներ»-ին:
«Չեխի տեղափոխությունն իրականացնելու որոշումը հեշտ չի տրվել, քանի որ «Արսենալ»-ում առանց այդ էլ երկու հզոր դարպասապահներ կային: Բայց ես վստահ եմ, որ Պետրն էլ ավելի կհզորացնի դարպասապահի գիծը: Նա հսկայական փորձ ունի, բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Նա, անշուշտ, վստահություն կներշնչի թիմին:
Կարծում եմ` Չեխը մինչ այժամ հաղթանակների կարիք է զգում: Նախորդ մրցաշրջանում նա այնքան էլ հաճախ չէր դուրս գալիս խաղադաշտ: Բայց երբ, այնուամենայնիվ, մասնակցում էր խաղին, շատ վստահորեն էր գործում: Նրա փորձն ու վարպետությունը կօգնեն «Արսենալ»-ին,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:







































