ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունն այն դեպքում, եթե թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Միլան» տեղափոխվի:
Sport-ի փոխանցմամբ` Իբրահիմովիչի գործակալը «ռոսսոներիներ»-ի հետ արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմաններն ու փարիզցիները պատրաստ են հրաժարվել շվեդի ծառայություններից` հաշվի առնելով այն, որ մեկ տարի անց նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի:
Այժմ ամեն ինչ կախված է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից, ով շրջանառվող լուրերի համաձայն` չի տեսնում Բենզեմային «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:








































