Ծովում հանգստացողներից շատերը անտեղյակ են անվտանգության կանոններին, մինչդեռ շատ կարևոր է դրանք իմանալ և պահպանել: moemope.ru-ն ներկայացնում է դրանցից ամենակարևորները:
Երբ լողալ ծովում
Չի կարելի միանգամից ծով հասնելուն պես մտնել ջուրը. մարմնի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը տհաճ անակնկալի կհանգեցնի: Պետք է նախ օդի և արևի լոգանք ընդունել, հարմարվել տեղանքի ջերմաստիճանին, նոր միայն ծով մտնել:
Առաջին երկու-երեք օրը չպետք է չարաշահել լողը: Լողալու ժամանակահատվածը պետք է աստիճանաբար ավելացնել՝ դրանց միջակայքը հասցնելով 3-4 ժամի: Պետք է լողալ առավոտյան և երեկոյան ժամերին: Չի կարելի լողալ ինչպես դատարկ ստամոքսով, այնպես էլ լիքը:
Արևի լոգանք
Գեղեցիկ արևայրուքի համար բոլորովին էլ պարտադիր չէ երկար մնալ արևի տակ. կարող եք արևահարվել և մաշկի այրվածքներ վաստակել: Պետք է աստիճանաբար ավելացնել արևի ճառագայթների ազդեցությունը, իսկ արևի բարձր ակտիվության ժամանակ ընդհանրապես չմնալ լողափում:
Ծովափնյա հանգստից բուժիչ և առողջարար արդյունք ստանալու համար պետք է արևային և օդային լոգանքները ճիշտ զուգակցել լողի հետ:







































