Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, որ Ա Սերիայում լեգեոնականների գերակշռությունը վատ է անդրադառնում ազգային թիմի վրա:
«Ես անհանգստացած եմ աշխարհի առաջնության որակավորման փուլից առաջ: Իտալիայի հավաքականին իտալացի ֆուտբոլիստներ են հարկավոր: Այն ժամանակներից, երբ 2006 թվականին Իտալիայի հավաքականը Մարչելո Լիպիի գլխավորությամբ աշխարհի չեմպիոն դարձավ, շատ բան է փոխվել: Ամեն 100 ֆուտբոլիստի թվում նա հնարավրություն ուներ ընտրելու 62-63 իտալացիների միջև: Այժմ այդ ցուցանիշը նվազել է և 100-ից 33 է կազմում:
Դա կարևոր խնդիր է Իտալիայի համար: Դժվար է նման պայմաններում լավ արդյունքներ գրանցել: Պետք է փոխել իրավիճակը»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:












































