Thursday, 25 06 2026
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Ժամերգության ավարտից հետո Մայր Տաճարի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկա հավատացյալ ժողովրդին:
Այնուհետև կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականաց դասի հետ օրհնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօռնեկյան դպրոցի աշակերտներին և արարողությանը ներկա մանուկներին, ապա երեխաներին նվերներ բաժանվեցին:

Նույն օրը Մայր Տաճարում տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Արտակ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Ծաղկազարդի խորհրդին ու մեր կյանքում նրա այսօրվա պատգամին: ՙՏոնական այս օրերին եկեք մեր ունեցած և փայփայվող հոգևոր ազնվագույն սլացքով, մեր վեհ ու վսեմ ձգտումներով, ամբողջական անձնվիրությամբ դիմավորենք Հիսուսին: Ձիթենու կամ ուռենու ոստերով սկսած և հրաշափառ Ս. Հարությամբ ավարտվող ավագ շաբաթն ապրենք և ապրեցնենք խորհրդավոր ու հպարտ, որով յուրաքանչյուր օր և դրվագ մեր սրտերից սեր հոսեցնելու պատճառ և խթան կդառնա:

Եվ Նա, Ով մահվամբ մահը կործանեց, Իր կենարար արյան վտակներով խաչը սրբագործեց, տառապանքի ճանապարհն անտրտունջ հատեց` սերն ապրեցնելու համար, թող լուսավորի մեր մտքերն ու սրտերը, որ կարողանանք գիտակցաբար պատրաստ լինել և աղաղակել` Օվսաննա այնտեղ, որտեղ մեծարելու և գնահատելու վեհ և արժանի գործեր կան: Այսօր այս մտածումներով և խոհերով խնդրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ խաչի անցած իր ճանապարհը շնորհ և օրինակ դարձնի մեր կյանքի բոլոր ճանապարհներին՚,- իր քարոզում նշեց պատարագիչ Սրբազան Հայրը:

Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբության հանդիսապետությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում