ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՕԵԿ-ական նոր անդամը Գագիկ Բաղդասարյանն է: Նա այսօր եկել էր պատվիրակության ասուլիսին, սակայն ընդամենը հայտարարեց թե ինքը անդամագրվել է եվրոպական լիբերալների խմբին:
ՕԵԿ-ական պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դեռ նոր է պատվիրակության կազմում և համազեկուցողների հայտարարության վերաբերյալ գնահատական տալու խնդրանքին ի պատասխան նշեց, թե համամիտ է Դավիթ Հարությունյանի հայտարարությունների հետ:








































