Uber տաքսիների ծառայությունից օգտվողները հաստատում են, որ Լոնդոնի մետրոյի գործադուլների հետևանքով երեք անգամ ավելացել են փոխադրումների տարիֆները, հայտնում է The Mirror-ը:
Լոնդոնում երկրորդ օրն է՝ շարունակվում են մետրոյի գործադուլները, ինչի պատճառով քաղաքացիները ստիպված են երթևեկել տրանսպորտի այլ միջոցներով, այդ թվում՝ տաքսիներով: Սակայն պահանջարկի ավելացման հետևանքով Uber առցանց ծառայության տարիֆները երեք անգամ ավելացել են: Այժմ մի քանի կմ-ի համար տաքսիստները վերցնում են $46:
Ներկայումս Լոնդոնի մետրոն չի աշխատում, որի հետևանքով քաղաքում տրանսպորտային քաոս է տիրում:










































