Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ակտիվորեն հետաքրքրվում էր Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով։
Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բանակցել է Ռոյսի ու նրա գործակալի հետ։ Հուլիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Բարտոմեուն շատ էր ցանկանում համաձայնեցնել Ռոյսի տրանսֆերը։
Այդուհանդերձ, գերմանացի կիսապաշտպանը բարձր մրցակցության պատճառով հրաժարվել է համալրել կատալոնական ակումբի կազմը։








































