Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը բնության սիրահար են։ Նորապսակները հրաժարվել են լողափնյա հանգստից և ուղևորվել Կալիֆոռնիայի Յոսեմիթի ազգային պարկ։ Նրանք ապաստանում են Ahwahnee Hotel պատմական հյուրանոցում, իսկ ճաշի ժամանակ նստել են մի աղջկա կողքին գտնվող սեղանիկին, որն անմիջապես լուսանկարներ է տեղադրել Twitter-ում։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Նրանք իրենց հետ վերցրել էին նաև դստերը՝ Ուայաթին, ում հետ ճաշից հետո զբոսնել են։ Ականատեսների հաղորդմամբ՝ զույգն արդեն այցելել է գլխավոր տեսարժան վայրերը։
Հիշեցնենք՝ հուլիսի 5-ին նրանք պաշտոնապես ամուսնացել էին։












































