ՊՍԺ-ն շարունակում է ջանքեր գործադրել` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Foot 365-ը:
Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբի ղեկավարությունը տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում 27-ամյա արգենտիանցուն: Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է շուրջ 60 մլն եվրո կազմել:
Հիշեցնենք, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականին: Նրա տրանսֆերի արժեքը 59.7 մլն ֆունտ է կազմել, ինչը ռեկորդային էր անգլիական ակումբների համար:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 32 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում, 4 գոլ է խփել և գոլային 10 փոխանցում կատարել: Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ «Յունայթեդ»-ը հրաժարվել է Դի Մարիայի տրանսֆերը վաճառել «Արսենալ»-ին:








































