ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները (ներառյալ ստրատեգիական պահուստները) մեկ շաբաթվա ընթացքում` հուլիսի 3-ի դրությամբ, ավելացել են 0.4 միլիոն բարելից մինչև 465.8 միլիոն բարել, հայտնում է Rosbalt-ը:
Բենզինի ապրանքային պաշարները ավելացել են 1.215 միլիոն բարելով և կազմել 217.952 միլիոն բարել, իսկ թորվածքների պաշարները աճել են մինչև 1.641 միլիոն բարել՝ հասնելով 137.461 միլիոն բարելի:
Փորձագետները, որոնց հարցում է արել Bloomberg գործակալությունը, սպասում էին բենզինի պաշարների անփոփոխ մնալուն և թորվածքների պաշարների ավելացմանը 1000 հազար բարելով:









































