Մադրիդի «Ռեալ»-ը մոտ է եզրային պաշտպաններ Մարսելոյի ու Դանի Կարվախալի հետ նոր պայմանագրեր ստորագրելուն։ Պաշտպանների նոր համաձայնագրերը կգործեն մինչև 2020թ․։ Այս մասին գրում է AS-ը։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունն արդեն մինչև 2020թ․ երկարաձգել է Ռաֆայել Վարանի պայմանագրի ժամկետը։ Կարվախալի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ․։ Մարսելոյի պայմանագրի ժամկետը լրանալու է 2018-ին։
Եթե Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը հեռանան մադրիդյան ակումբից, Մարսելոն Քրիշտիանու Ռոնալդուի հետ կդառնա ավագի հիմնական հավակնորդը։
Մարսելոն «Ռեալ»-ում հանդես է գալիս 2007 թվականից։








































