Այսօր Wikileaks կայքում հրապարակվել է ԱՄՆ դիվանագիտական հերթական գաղտնի հաղորդագրությունը, որից պարզ է դառնում, որ ԱՄՆ իշխանությունները ֆինանսավորել են Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով The Washington Post-ին, որը հրապարակել է այդ փաստաթուղթը:
Այդ փաստաթղթի համաձայն` 2006 թ. Վաշինգտոնը մոտ 6 մլն դոլար է հատկացրել Barada TV հեռուստաալիքի ֆինանսավորմանը, որը ստեղծվել է սիրիական ընդդիմության կողմից և տեղակայված է Լոնդոնում:
Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: