Ուղերձում Անդերսոնը խնդրել է երկրի նախագահից ջանքեր գործադրել Իսլանդիայից Ճապոնիա ֆին տեսակի կետի մսի թրաֆիքինգը կանխելու համար: Նամակը հրապարակված է SEA Shepherd էկոակտիվիստների կայքում:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես գիտեմ, որ մենք կիսում ենք կենդանիների նկատմամբ սերը և բնության նկատմամբ խոր հարգանք ենք տածում: Այդ պատճառով անձամբ Ձեզ խնդրում եմ փրկել անհետացման վտանգի տակ գտնվող ֆին տեսակի կետերին»,- ասվում է ուղերձում և ավելացրել, որ նրա որոշումը վերջ կդնի Իսլանդիայում կատարվող կետերի սպանդին:











































