Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։ Այս մասին տեղեկացնում է La Tercera-ն։
Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ համաձայնության է եկել պայմանագրի հարցում։ Այժմ «Ռեալ»-ը մոտ է նաև «Յուվենտուս»-ի հետ համաձայնությանը։ Թուրինյան ակումբը պատրաստ է Վիդալի տրանսֆերը վաճառել 30 մլն եվրոյով։
Չիլիացին «Ռեալ»-ի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Նա պատրաստվում է Մադրիդ մեկնել։








































