ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մարտի 7-ին ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասի թիվ 13 շենքի 1-ին բնակարանի բնակիչը փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նույն օրը ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 3 շենքի 46-րդ բնակարանի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել: